Տնտեսություն

Գյուղոլորտում 2020-ին 2018-ի համեմատ տրամադրվել է 6 անգամ ավելի վարկ. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Գյուղոլորտում 2020-ին 2018-ի համեմատ տրամադրվել է 6 անգամ ավելի վարկ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության աջակցությամբ 2020 թվականին գյուղոլորտում տրամադրվել են սուբսիդավորվող ռեկորդային վարկեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցած տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների և փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման: Այժմ արդյունքներն ամփոփված են, և նշեմ, որ 2020 թվականին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ 2020 թվականին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Այսինքն՝ եթե 2018 թվականին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին տրամադրվել է 36 հազար 608 վարկ։ Ընդ որում, 2020 թվականի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ընդհանրապես ոչ մի բան չեն ստանում գյուղացիները»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ 2018-ի նկատմամբ հատկացված վարկերի ֆինանսական ծավալը 2020-ին աճել է երեք անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում