Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազ Գևորգ Սարգսյանը Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում Վահան Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, նշել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով»: Ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 28-ին բերման էր ենթարկել Բադասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ: Հունվարի 29-ին Բադասյանը կալանավորվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am