Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր 
ընթացակարգով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող  ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել  նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնեց  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am