Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Երկարակյաց ֆրանսուհին COVID-19-ը հաղթահարել է իր 117 ամյակից առաջ

Երկարակյաց ֆրանսուհին COVID-19-ը հաղթահարել է իր 117 ամյակից առաջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի երկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117 ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել Է կորոնավիրուսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Var-Matin ֆրանսիական թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել հունվարի 16-ին, Տուլոնի տարեցների տանը:

Նշվում Է, որ կինը վիրուսը տարել Է առանց ախտանշանների: Լյուսիլ Ռանդոնը ծնվել Է 1904 թվականի փետրվարի 11-ին:

Երիտասարդ տարիներին նա եղել Է տնային դաստիարակչուհի, աշխատել Է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի եւ ստացել Է քույր Անդրե անունը: 2019 թվականին իր ծննդյան օրը նա անձնական նամակ եւ օրհնված տերողորմյա Է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:

Պաշտոնապես աշխարհի ամենատարեց երկարակյաց Է ճանաչվել ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին: Ռանդոնը ներկայում ապրող ամենատարեց մարդկանց վարկանիշում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Երկրի վրա երբեւիցե ապրած մարդկանցից ամենատարեցը, որի ծննդյան եւ մահվան ամսաթվերը հաստատված են փաստաթղթերով, ֆրանսուհի Ժաննա Կալմանն Է: Նա վախճանվել Է 1997 թվականի օգոստոսին՝ 122 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am