Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փրկարարները մարել են Ագարակ քաղաքում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Ագարակ քաղաքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 21:02-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մաքսատան մոտակա այգում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։37-ին, մարել՝ 21։48-ին։ Այրվել է չշահագործվող փայտե տնակ (12 քմ)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am