Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իսրայելը դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է բնակիչների կեսից ավելին

Իսրայելը դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է բնակիչների կեսից ավելին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պետությունը դարձել Է աշխարհում առաջինը, որտեղ բնակչության կեսց ավելին պատվաստվել Է նոր տիպի կորոնավիրուսի դեմ: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձան, որոնք կատարվում են պաշտոնական տվյալների եւ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա, 8,9 միլիոն բնակչությամբ պետությունում պատվաստում Է ստացել 5,54 միլիոն իսրայելացի կամ բնակչության 62,42 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Իսրայելը դարձել Է աշխարհի առաջատարը պատվաստվածների գործով: Այս ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցնում Է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ, 44,79 տոկոս), երրորդ հորիզոնականում Է Սեյշելյան Կղզիները (40,49 տոկոս): 10 տոկոս պատվաստվածների նշագծը կարողացել են հաղթահարել նաեւ Մեծ Բրիտանիան՝ անդրծովյան տարածքների հետ (18,59 տոկոս), ԱՄՆ-ը (12,84 տոկոս) եւ Բահրեյնը (11,63 տոկոս): Կատարված պատվաստումների քանակով աշխարհում նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն Է՝ 42 միլիոն պատվաստվածներով: Երկրորդ տեղում գալիս Է Չինաստանը (31,2 միլիոն պատվաստված): Եռյակը եզրափակում Է Մեծ Բրիտանիան (12,6 միլիոն) Ընդամենն աշխարհում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ պատվաստվել Է շուրջ 131,9 միլիոն մարդ կամ Երկիր մոլորակի բնակչության 1,7 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am