1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են 2 զոհված զինծառայողի աճյուն

Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են 2 զոհված 
զինծառայողի աճյուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
«Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է: Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]