Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հնդկաստանում ավելի քան 150 մարդ անհետ կորել է սառցահոսքից

Հնդկաստանում ավելի քան 150 մարդ անհետ կորել է սառցահոսքից

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավելի քան 150 մարդ է անհետացել սառցահոսքի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հսկայական սառցե զանգվածները ցած են իջել Ալակնանդե եւ Դհաուլիգանգե հիմալայան լեռնային գետերով եւ հեղեղումներ առաջացրել բարձրլեռնային շրջաններում: Ավելի ներքեւ տեղաբաշխված Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքների ՀԷԿ-երն արտակարգ ռեժիմով բաց են թողնում ջուրը։ Այդպես իշխանությունները փորձում են կանգնեցնել ավերածությունները։

Սպառնալիքի տակ է այն աշխատողների անվտանգությունը, որոնք զբաղված են այդ շրջանում ավտոմոբիլային եւ երկաթուղային կամուրջների կառուցման նախագծերում, ինչպես նաեւ գետի հարեւանությամբ գտնվող բնակավայրերում: Ջրհեղեղի կապակցությամբ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանից ներքև գտնվող բնակավայրերը։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am