Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թ.-ից փետրվարի 7-ը նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր:

-1876 թ. փետրվարի 7-ին ծնվել է Իսահակ Ալիխանյանը՝ թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ եւ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ.՝ 1946 թ.):

-1478 թ. փետրվարի 7-ին ծնվել է Թոմաս Մորը՝ անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մահ.՝ 1535 թ.):

-1807 թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը՝ ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։

-1832 թ. փետրվարի 7-ին ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչեւսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:

-1910 թ. փետրվարի 7-ին ծնվել է Մամիկոն Առուստամյանը՝ հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

-1922 թ. փետրվարի 7-ին ծնվել է Մկրտիչ Սեդրակյանը՝ հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am