Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաճեցվի արդյունաբերական կանեփ. այն կակտիվացնի հողօգտագործումը

Կաճեցվի արդյունաբերական կանեփ. այն կակտիվացնի հողօգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակում, որը հաստատվեց կառավարության նիստում, Հայաստանում կիրականացվի արդյունաբերական կանեփի աճեցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով՝  արդյունաբերական կանեփի մշակումը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։

«Շատ կարևոր է, որ ծրագիրը մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, այդ մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արտադրական կանեփի աճեցման շատ դրական փորձ կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում։ «Այդ փորձն ուսումնասիրվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումը նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է։ Դա էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- նշեց Տիգրան Ավինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]