Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պատերազմի հետևանքով Արցախի Թաղավարդ գյուղի 140 տուն հայտնվել է հակառակորդի կողմում

Պատերազմի հետևանքով Արցախի Թաղավարդ գյուղի 140 տուն հայտնվել է 
հակառակորդի կողմում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի հետևանքով  Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի   140 տուն մնացել է  հակառակորդի վերահսկողության ներքո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել   520 թաղավարդցի:

«Նրանց մեծ մասը վերահաստատվել են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ 20 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետությունում:  Թաղավարդի այն հատվածում, որը մնացել է  Արցախի վերահսկողության ներքո մոտ 149 տուն է մնացել: Դրանք գրեթե բոլորը վնասվել են հրետակոծությունների հետևանքով, իսկ 5 տուն ավերվել է հիմնովին:  Թաղավարդի այս հատվածի բնակիչները՝ գրեթե բոլորը՝  մոտ  90 տոկոսը,  վերադարձել են իրենց օջախներ: Թշնամու տիրապետության տակ է անցել գյուղի դպրոցներից մեկը: Մյուսում, որը գտնվում է  գյուղի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում, արդեն 140 աշակերտ  է հաճախում՝ Կարմիր շուկայից ու Թաղավարդից: Ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել նաև Թաղավարդի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պտղատու այգիների ու արոտավայրերի,   մոտ 70 տոկոսը: Այժմ ունենք մոտ 120 հեկտար վարելահող, որտեղ գյուղացիները աշնանացան են կատարել և նախապատրաստվում են գարնանացանի: Թշնամու կողմում են մնացել նաև գյուղի՝ 18-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, դպրոցական շենքերից մեկն ու գերեզմանոցը»,-մանրամասնեց Թաղավարդի համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ մինչև պատերազմը գյուղն ուներ 289 տուն՝  1314  բնակչով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am