Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համերգ կնվիրի Հարություն Թոփիկյանի հիշատակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համերգ կնվիրի Հարություն 
Թոփիկյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակը հարգելու նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նրան նվիրված համերգ կկազմակերպի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշատակի երեկոն տեղի կունենա փետրվարի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երգչախումբը ելույթ կունենա խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Կոմիտաս, «Բեռլինյան պատարագ»: Հոգևոր խմբերգեր. «Ամեն: Հայր Սուրբ», «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Աստուածածին երկնային», «Հաւուն, հաւուն», մենակատար՝ Ջեննի Նազարյան Ola Gjeilo - «Northern Lights» (Բևեռափայլ) պրեմիերա, Յո. Ս. Բախ –հատվածներ Սի մինոր սյուիտից՝ «Bourree», «Menuet», «Badinerie»: Մշակումը՝ Քրիստինա Ոսկանյանի) պրեմիերա:

Հարություն Թոփիկյանը մահացել է կորոնավիրուսից 2020-ի հոկտեմբերի 26-ին  կյանքի 69-րդ տարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am