Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

 «Ռոմա»-ն հաղթեց  «Վերոնա»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վերոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ: 20-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին: Այնուհետ շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: «Գայլերն» առաջին կեսում խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մայորալը: «Վերոնա»-ն երկորրդ կեսում խփեց միայն հեղինակությոն գնդակը: «Ռոմա»-«Վերոնա»` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո մայրաքաղաքային թիմը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և 3-րդն է: «Ռոման» ունի 40 միավոր: Առաջատարը 46 միավորով «Միլան»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am