Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ԱՄՆ-ում մարդիկ ստիպված կլինեն դիմակներ կրել հասարակական տրանսպորտում

ԱՄՆ-ում մարդիկ ստիպված կլինեն դիմակներ կրել հասարակական տրանսպորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փետրվարի 1-ից ԱՄՆ-ում հասարակական տրանսպորտից օգտվելիս (ինքնաթիռ, գնացք, մետրո, ավտոբուս) դիմակ կրելը պարտադիր կլինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին տարբեր տրանսպորտային միջոցներում պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ հրաման  է պատրաստում:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 2021 թվականի հունվարի 29-ին հրաման են ներկայացրել, ըստ որի՝ հասարակական տրանսպորտի ուղևորներից պահանջվում է դիմակներ կրել՝ կանխելու համար այն վիրուսի տարածումը, որը բերում է COVID 19-ի»,-ասվում է CDC-ի հայտարարության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]