Հասարակական

Քրեակատարողական ծառայողները կանխել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայողները կանխել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 29-ի ժամը 15։00-ի սահմաններում, անվտանգությանժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում