ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վոլոկոլամսկի Իլարիոն միտրոպոլիտի հետ քննարկել է ԼՂ-ի հումանիտար խնդիրների լուծումը
19:25, 29 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնում ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը հունվարի 29-ին հանդիպել է Վոլոկոլամսկի Իլարիոնի միտրոպոլիտի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Զրույցի հիմնական թեման եղել է միջկրոնական երկխոսության զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հումանիտար ասպեկտները։
Կարեւորվել է կրոնական համայնքների դերը խաղաղության պահպանման գործում, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդական առաքելությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում