Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան

Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել 
Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումից հետո թույլատրում են երկիր այցելել այն բոլոր օտարերկրացիներին, որոնք կորնավիրուսի դեմ պատվաստում են ստացել ցանկացած պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Սահմանին փաստաթուղթ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ ցանկացած տիպի պատվաստանյութով պատվաստման լրիվ կուրս անցնելու մասին, ինչը նշանակում Է երկու լրիվ դեղաչափ, ցանկացած երկրի քաղաքացի առանց խնդիրների կկարողանա մուտք գործել Վրաստան»,- հայտնել Է Տուռնավան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am