«Ուրարտու»-ն ընկերական խաղում ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացած խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը գերազանցեց «Ալաշկերտ»-ին գերխոշոր հաշվով` 0:6: «Ուրարտու»-ի կազմում աչքի ընկան Լուլուկյանը, Կոբզարը, Սանտոսը և Դեսիրեն (դուբլ): Այս թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն փետրվարի 5-ին: «Ուրարտու»-ն ևս մեկ ստուգողական խաղ կունենա ԲԿՄԱ-ի հետ փետրվարի 10-ին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում