Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գուրգեն Դալիբալթայանին, Հրաչյա Անդրեասյանին և Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում

Գուրգեն Դալիբալթայանին, Հրաչյա Անդրեասյանին և Թաթուլ Ղազարյանին հետմահու 
շնորհվել է Ազգային հերոսի կոչում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գուրգեն Դալիբալթայանին, Հրաչյա Անդրեասյանին և Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհվել է Հայրենիքի շքանշան (Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրամանագրերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է հրամանագրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am