Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊՀ գրադարանի ընթերցասրահը կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող Գևորգ Արշակյանի անունը

ԵՊՀ գրադարանի ընթերցասրահը կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող Գևորգ 
Արշակյանի անունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի բանասիրական գիտությունների գրականության ընթերցասրահն այսուհետև կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման առաջարկ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Քանի որ Գևորգը մի քանի ֆակուլտետում էր սովորում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ընդհանուր քննարկման ժամանակ որոշեցինք, որ գրադադարանի ընթերցասրահը պետք է անվանակոչենք Գևորգ Արշակյանի անվամբ»,- ասաց Ափոյանը՝ հավելելով, որ Գևորգի կերպարը հայ ուսանողի, հայ զավակի օրինակելի կերպար էր, ով ընկերասեր էր, ուսման ծարավ, հայրենիքի նվիրյալ զավակ:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ որոշման կայացման ընթացքում որևէ մեկի կողմից առարկություն չի եղել:

«Շատ դժվար է կարճ կյանքի ընթացքում ձևավորել այնպիսի անուն, այնպիսի հետք, որ նման արձագանքի արժանանաս, այն էլ նման կառույցում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է: 24 տարվա կյանքի ընթացքում ձևավորած այդ անունը որևէ կասկած չթողեց, որ Գևորգը, իրոք, բացառիկ երևույթ է, նույնիսկ, մեր 15 հազարից ավելի ուսանողների շրջանում»,- նշեց Ղազինյանը:

Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանը զոհվել է նոյեմբերի 7-ին, Շուշիի պաշտպանության մարտերի ընթացքում ստացած վիրավորումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am