Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սադիր Ժապարովն ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

Սադիր Ժապարովն ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել Է Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնակալության արարողությանը նա երդում Է տվել, խոստանալով աշխատել հանուն ժողովրդի բարօրության, որից հետո համբուրել Է երկրի դրոշը: Հանրապետության Կենտրոնական ընտրական կոմիտեի ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան Ժապարովին Է հանձնել պետական խորհրդանիշերը՝ կրծքանշանը եւ նախագահական դրոշակը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին: Մասնակցությունը բարձր չի եղել. տեղամասեր են եկել ընտրողների ընդհանուր թվի 40 տոկոսից պակաս մասը:

Նրանց 79,2 տոկոսը քվեարկել Է Ժապարովի օգտին: 6,7 տոկոս ձայներով երկրորդ տեղն ստացել Է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ադահան Մադումարովը: Այդ նույն օրը տեղի Է ունեցել կառավարման ձեւի որոշման շուրջ հանրաքվե: Նախագահի ինստիտուտի ուժեղացման օգտին քվեարկել Է ավելի քան 1,1 մլն քաղաքացի, խորհրդարականական հանրապետության օգտին՝ 152 հազար քաղաքացի կամ 11 տոկոսից պակաս մասը, եւս 62 հազարը (4,5 տոկոս) հանդես Է եկել կառավարման բոլոր ձեւերի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am