Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի առաջին խմբի մրցաշարի առաջատարները երկուսն են

Շախմատի առաջին խմբի մրցաշարի առաջատարները երկուսն են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերի 6-րդ տուրի պարտիաները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարի առաջատարները երկու շախմատիստներ են` Լևոն Բաբուջյանը և Մամիկոն Ղարիբյանը: Նրանք ունեն 5-ական միավոր: Երրորդ տեղում 4 միավորով Դավիթ Շահինյանը: Կանանց պայքարում ևս երկիշխանություն է: 4-ական միավոր են վաստակել Աստղիկ Հակոբյանը և Արփինե Գրիգորյանը: 4,5 միավոր ունեն Վերոնիկա Խաչատրյանը և Նարե Առաքելյանը:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am