Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը նոր պաշտպան ունի

«Փյունիկ»-ը նոր պաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դարբինյանը Տոլյատիի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել «Սամարա», «Շիրակ», «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am