Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանն սկսել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը

Ղազախստանն սկսել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանն սկսել Է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը՝ 90 հազար չափաբաժին ծավալով: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Մարատ Շորանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 1-ից Ղազախստանը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմամբ, որն արտադրվել Է Ռուսաստանում: Պլանավորվում Է, որ փետրվարի 15-ից պատվաստման գործընթացին կմիանա ռուսաստանյան այն պատվաստանյութը, որն արտադրվել Է Կարագանդայի դեղագործական համալիրի բազայի վրա:

Այս տարվա երկրորդ եռամսյակից պլանավորվում Է պատվաստման գործընթացին միացնել QazCovid-in հայրենական արտադրության պատրաստուկը, որն այժմ գտնվում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում: «Ղազախստանում սպասվում Է հետեւյալ պատվաստանյութերի մատակարարումն ու օգտագործումը. փետրվարի սկզբին ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը մինչեւ 20 հազար չափաբաժին ծավալով. առկա Է Ղազախստան միանվագ ներկրման ճանապարհով այս խմբաքանակի մատակարարման համաձայնություն ռուսական կողմի հետ, փետրվարի 15-ից կգրանցվի Կարագանդայի դեղագործական համալիրի արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը. արդեն սկսվել Է առաջին խմբաքանակի արտադրությունը մինչեւ 20 հազար չափաբաժին ծավալով, որը միասնական դիստրիբուտորի պահեստներ բեռնառաքման համար հասանելի կլինի փետրվարի 26-ից, իսկ այնուհետեւ՝ տարածաշրջաններ»,-ասել Է Շարոնովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am