Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«STARMUS» միջազգային փառատոնը մասնակցության լայն շրջանակ կունենա

 «STARMUS» միջազգային փառատոնը մասնակցության լայն շրջանակ կունենա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS 6-րդ» (Stars and Music) փառատոնը անցկացվելու է Հայաստանում սեպտեմբերի 6-11-ը:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու այդ միջազգային փառատոնը:

«Ակնկալվում է գիտության, արվեստի ոլորտի հայտնի դեմքերի այցելություններ Հայաստան: Թույլ տվեք այս պահին չնշեմ նրանց անունները, որովհետև գործընթացը հստակեցման փուլում է: Մինչ փառատոնը աշխարհի տարբեր մեգապոլիսիներում լինելու են նախնական միջոցառումներ, որոնք նախատեսվում են Մոսկվայում, Աբու Դաբիում, Սինգապուրում և այլն: Մեր առաջնահերթ նպատակը գիտության արժևորումն է: Մեզ համար այս փառատոնը շատ է կարևորվում այն տեսանկյունից, որ մեծացնի երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, որովհետև մենք ցանկանում ենք ուժեղացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով, ակնկալվում են բազմաթիվ հյուրեր: Նախատեսված են տարբեր մեծ ու փոքր միջոցառումներ, ծրագիրը ներկայում մշակման փուլում է: ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիաների նախարարությունները ուզում են այնպես անել, որ տոմսերը լինեն մատչելի, դրանից բացի, որ «STARMUS»-ի շրջանակում անպայման լինեն բացօթյա քննարկումներ, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ կարողանան ընդգրկվել միջոցառումներում: Նպատակն է ապահովել միջոցառմանը հասարակության լայն հատվածի ընդգրկվածություն:

«Փառատոնից ակնկալիքները շատ են, սպասվում է ընդանուր հետաքրքրության աճ գիտության նկատմամբ, կոնկրետ թվով գիտական հաստատությունների միջազգային կապերի ընդլայնում: Կարծում եմ, որ շատ գաղափարներ կծնվեն տեղում: Ինքը ծավալով այնքան մեծ միջոցառում է, որ հնարավոր է տնտեսական առումով նույնպես նշանակություն ունենա, զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից նույնպես կարևոր լինի»,- հավելեց նախարարի տեղակալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am