Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարկային կարգապահությունը բարելավվելը ռազմավարական խնդիր է. նախատեսվում է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր

Հարկային կարգապահությունը բարելավվելը ռազմավարական խնդիր է. նախատեսվում 
է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

«Հարկ վճարողի դիմումի հիման վրա կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրվելու և տրամադրվելու է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախագծելով հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Մյուս նախագծով էլ նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: «Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը»,- ասաց Հովհաննիսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն են զգացել, որն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով, ինչը կարևոր է: «Ցանկացած պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում տնտեսական գործունեություն ծավալելու ինչ հնարավորություններ ունեն, ինչ արդյունք են գեներացնում և ինչպես են հարկային պարտավորությունները կատարվում: Հարկային կարգապահությունը բարելավվելը ռազմավարական խնդիր է և առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան ունենալ ու հարմարավետ պայմաններ ստեղծել», - ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am