Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոցիալական բոլոր 4 ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական սոցիալական ծառայության կողմից

Սոցիալական բոլոր 4 ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական սոցիալական 
ծառայության կողմից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: «Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ գործող կարգավորումներում նախատեսված է եղել ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր գործող սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայություն, ընտանեկան նպաստների համակարգ, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտ: Առաջարկվում էր վերջին երեք ոլորտները միավորել ինտեգրված սոցիալական ծառայություններում և նոր գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ:

«Առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի՝ նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա նախատեսվում է ստեղծել  միասնական սոցիալական ծառայություն, որն իր մեջ ներառում է բոլոր 4 կառույցները, ու որը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն այնպիսի մեխանիզմ կձևավորի, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ քաշքշուկներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am