«Արարատ-Արմենիա»-ն հավաքի է մեկնում ԱՄԷ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքը կմեկնարկի հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 12-ին։ Հավաքի շրջանակներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը ընկերական հանդիպումներ կանցկացնի ռուսական «Ուրալ»-ի, «Ռոդինա»-ի, «Զենիթ»-ի և «Ռիգա»-ի հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում