Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բարդ խմբում ենք հայտնվել, բայց ներուժ ունենք. Մելիքբեկյանը` ֆուտզալի հավաքականին

Բարդ խմբում ենք հայտնվել, բայց ներուժ ունենք. Մելիքբեկյանը` ֆուտզալի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի ազգային ընտրանուն, որն այս օրերին նախապատրատսվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին:

«Ամեն տարի մենք ցանկանում ենք, որ ֆուտզալի հավաքականը տարին սկսի դրական առումով: Եվ դրանից հետո մեր բոլոր մյուս հավաքականները շարունակեն հաջողությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքբեկյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` ֆուտզալի հավաքականը հասել է մի փուլի, որ պայքարում է եվրոպական ուժեղ ընտրանինների հետ: «Հասկանում ենք, թե որքան բարդ խմբում ենք հայտնվել: Բայց հասկանում ենք նաև, որ ունենք այն ներուժը, որ մեզ կօգնի պայքարել: եր առջև խնդիր է դրված վաստակել Եվրոպայի առաջնության ուղեգիր, բայց կարևոր խնդիր է նաև նվիրվածությունը: Ֆուտզալի հավաքականը մեզ համար օրինակելի է»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք է է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am