Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծիծեռնակաբերդի խճուղում ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժածներ հոսպիտալացվել են

Ծիծեռնակաբերդի խճուղում ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժածներ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունվարի 25-ին, ժամը 13։15-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժած Ա․Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մյուս տուժածի՝ Լ․Մ․-ի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am