Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը. Դումանյանի ուղերձը կրթության միջազգային օրվա առթիվ

Կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը. Դումանյանի ուղերձը 
կրթության միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:

Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը։ Պետության առաջնահերթություններից է ապահովել հասարակության յուրաքանչյուր անդամի՝ կրթություն ստանալու իրավունքը, մանկավարժների համար ստեղծել պատշաճ պայմաններ՝ լիարժեք դրսևորվելու և սերունդներին գիտական ու գաղափարական վերելքների պատրաստելու, մտքի և հոգևոր զարգացման նախադրյալներ ստեղծելու ճանապարհին։ Մենք յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի, երիտասարդ գիտնականի ու արվեստագետի, մարզիկի՝ իրենց ոլորտում կայանալու և արարելու աջակիցն ենք, ապագայի նկատմամբ վստահության երաշխավորը։

Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է և պահանջում է նվիրում, քրտնաջան աշխատանք, սեր և պատասխանատվություն թե՛ տվյալ ոլորտի, թե՛ երկրի ու ժողովրդի հանդեպ։ Եվ ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման։

Շնորհավորում եմ Կրթության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ուժ ու եռանդ, հավատ և հաջողություններ ուսման մեջ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am