Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Covid-19-ի դեմ պայքարի քայլերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը

Covid-19-ի դեմ պայքարի քայլերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսել է իր 
աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքով կփորձի մեծացնել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների՝ դիմակայելու հնարավոր համավարակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանձնաժողովի առաջին նիստում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Արկադի Խաչատրյանը նախ ողջ հանձաժողովի անունից երախտիքի խոսքեր հայտնեց բժիշկներին՝ հերոսական աշխատանքի համար: «Նրանք հաճախ իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում մեր հայրենակիցների կյանքը փրկելու համար: Սա իրականում պատերազմ էր՝ վիրուսի դեմ, և առաջամարտիկները մեր բժիշկներն էին»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ հանձնաժողովի նպատակն է վեր հանել այն բոլոր խնդիրները, որ ունեցել ենք, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված կառավարության և պարետատան միջոցառումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: «Ակնհայտ է, որ վերջնանպատակը պետք է լինի երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացումը՝ նման համավարակներին դիմակայելու համար, որոնցից ապագայում ապահովագրված չէ ոչ մի երկիր»,-ասաց նա:

Հանձնաժողովի առաջին նիստը հիմնականում կլինի ընթացակարգային, կհաստատեն հանձնաժողովի աշխատակարգը, կընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալին և կորոշեն այլ կազմակերպչական հարցեր:

Հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am