Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Խելացի լուծումների կենտրոն»- ում մշակման փուլում են նոր ծրագրեր

«Խելացի լուծումների կենտրոն»- ում մշակման փուլում են նոր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն»-ում, որը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բաքրձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» նոր հայեցակարգին և ուղղություններին։ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուրադ Մուսայելյանի հետ քննարկել է 2021թ. նախարարության ու միության համագործակցության հնարավորությունները։

«Նախարարությունը կարևորում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությունը: Դրական փորձից ելնելով է, որ լիահույս ենք, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և կնպաստի ոլորտի զարգացմանը»,- նշել է Վիկտորյա Պողոսյանը։

Էդուրադ Մուսայելյանը նշել է, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019թ․-ից: «Այս ժամանակահատվածում վերանորոգվել և սարքավորումներով  հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ և վերապատրաստումներ իրականացնելու և ստարտափ էկոհամակարգեր ձևավորելու նպատակով»,- ասել է Է․ Մուսայելյանը՝ հավելելով, որ իրենց միության համար կարևոր է ոչ միայն թեմատիկ դասընթացների իրականացումը, այլև ոլորտային դասավանդողների կրթումն ու վերապատրաստումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ 

«Խելացի լուծումների կենտրոն»- ում այս պահին մշակման փուլում են նոր ծրագրեր արհեստական բանականության, ձեռներեցությունը IT ոլորտում, միկրոէլեկտրոնիկա թեմաներով, կշարունակվի նաև կիբերանվտանգության թեմայով ընթացիկ ծրագիրը։ Միությունը նախատեսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել լսարան, որը կծառայի որպես համատեղ օգտագործման տարածք (coworking), ինչի շնորհիվ  ուսանողները կկարողանան հենց համալսարանի ներսում աշխատել տարբեր ծրագրերի նախագծման և մշակման ուղղությամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է Կիբերանվտանգության առցանց դասընթաց, որը կամփոփվի 2021 թ. փետրվարին։ Դասընթացին մասնակցում և վերապատրաստվում է 100-ից ավել երիտասարդ՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից։ 

ՀՀ ԲՏԱ նախարարության կազմակերպած բարձր տեխնոլոգիական ոլորտի կրթական/վերապատրաստման ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am