Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում ձեռնարկում են COVID-19-ի դեմ բոլոր միջոցներն Օլիմպիադան անցկացնելու համար

Ճապոնիայում ձեռնարկում են COVID-19-ի դեմ բոլոր միջոցներն Օլիմպիադան անցկացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը ձեռնարկում Է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու բոլոր հարկ եղած միջոցներն այս ամռանն Օլիմպիական խաղերի անցկացման հնարավորություն ունենալու համար: Հունվարի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարչապետ (Յոսիհիդե) Սուգան վճռականություն Է հայտնել անցակցնելու Խաղերը: Կառավարությունն անցակցնում Է COVID-19-ի հակազդմանը նվիրված մի շարք համակարգող խորհրդակցություններ եւ ձեռնարկում Է համակողմանի միջոցներ՝ հնարավորություն ունենալու համար անցկացնելու Օլիմպիադան: Մեր բոլոր գործընկերները, ներառյալ Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի վարչակազմը, Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Միջազգային պարալիմպիական կոմիտեն լիովին կենտրոնացած են այս ամռանը Խաղեն անցկացնելու վրա»,- նշել են կազմակերպությունում:

«Մենք հուսով ենք, որ առօրյա կյանքը կարող Է իր բնականոն ընթացքին վերադառնալ հնարավորինս շուտ, եւ մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքեը, որպեսզի պատրաստվենք անվտանգ Խաղերին»,- հավելել Է «Տոկիո-2020»-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ Times թերթը, վկայակոչելով Ճապոնիայի կառավարության մի աղբյուր, հայտնել Է, որ երկրի ղեկավարության ներսում մասնավոր կարգով հանգել են այն եզրակացության, որ Տոկիոյում Խաղերն անհրաժեշտ Է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի պատճառով:

Ճապոնիայի կառավարությունում այդ տեղեկատվությունը հերքել են՝ համարելով «իրականությանը չհամապատասխանող»: Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, բայց համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը պահպանված Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am