Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բանակի տոնը պետք է նշենք՝ անկախ ամեն ինչից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բանակի տոնը պետք է նշենք՝ անկախ 
ամեն ինչից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոլոր ժամանակներում անկախության եւ պետականության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը եղել եւ մնում են զինված ուժերը։ 1988-ին սկսված Արցախյան ազատամարտը, ապա նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը երաշխավորեցին բանակի առաջնային դերը մեր պետության ռազմական անվտանգության համակարգում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով մեր բանակը ծանր հարված ստացավ նախեւառաջ հոգեբանական առումով։ Մի քանի օրից Բանակի տոնն է։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Կարինե Նալչաջյանի հետ, հասկանալու համար, թե պետք է արդյո՞ք նշել Բանակի օրը՝ ելնելով այսօրվա իրողություններից։

«Մենք պետք է ապաքինվենք ծանր հարվածներից հետո, որոնք դեռ շարունակվում են։ Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել, նրանք մինչեւ վերջ կռվել են մեր հայրենիքի մի հատվածում, Արցախն են պաշտպանել եւ անգամ չեն էլ իմացել, որ արդեն ստորագրվել է մի փաստաթուղթ, որով հայկական կողմը պետք է հանձնի արյունով պահած հայրենիքը։ Մենք իրավունք չունենք մոռանալ մեր բանակը եւ սա նույնիսկ լավ առիթ է, որպեսզի ապաքինմանն ուղղված քայլեր կատարենք եւ անպայման անդրադառնանք Հայկական բանակին»,- ասաց հոգեբանը։

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի բանակը զգա, որ ժողովուրդն իր կողքին է եւ աջակցում է։ Առաջին հերթին, պետք է շարունակաբար հանրայնացվեն մեր բանակի եւ նրա յուրաքանչյուր զինվորի սխրանքները։ Մեր նոր սերունդը, որ պետք է ծանոթանա իր հազարամյակների պատմություն ունեցող ընթացքին, չպետք է գլուխը կախի այս մեկ ճակատագրի արդյունքի առաջ։ Մեզ հաղթանակների պատմությամբ մեծացող սերունդներ են պետք»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am