Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

RTVi հեռուստաալիքն սկսել Է հեռարձակվել Չինաստանում, Ճապոնիայում, Թաիլանդում եւ Սինգապուրում

RTVi հեռուստաալիքն սկսել Է հեռարձակվել Չինաստանում, Ճապոնիայում, 
Թաիլանդում եւ Սինգապուրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: RTVi միջազգային ռուսալեզու հեռուստաալիքը գործարակել Է HD ձեւաչափով հեռարձակումը Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ ավելի վաղ ներկայացված չի եղել: Հունվարի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

«Հունվարից RTVi-ն մատչելի Է դարձել Ասիայի տարածաշրջանում: (…) Գործարքի գծով մեր գործընկերը GettTV միջազգային ծառայությունն Է,- մեջբերում Է անում մամուլի ծառայությունն ալիքի գլխավոր պրոդյուսեր Սերգեյ Շնուրովի խոսքից:- Համոզված եմ, որ մեր հանդիսականները կկարողանան ըստ արժանվույն գնահատել ալիքի ռուսերեն կոնտենտը, որը մենք հանգամանորեն պատրաստել ենք նրանց համար»: Եթերային հեռարձակումը գործարկվել Է այդ թվում Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թաիլանդում, Մալայզիայում եւ այլ երկրներում: «Հեռուսաալքի ծրագիրը դիտելու հնարավորություն կունենա շուրջ 3 միլիոն մարդ»,- ճշտել են մամուլի ծառայությունում:

Կոնտենտը Full HD ձեւաչափով մատչելի կլինի ցանկացած սարքերով: Ռուսալեզու բաժանորդների համար GettTV փաթեթի մեջ մտնում են Ռուսաստանի հիմնական հեռուստաալիքները, ինչպես նաեւ հազարավոր ժամերով շուներ եւ ֆիլմեր: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում նաեւ ճշտել են, որ GettTV-ի հանգուցային խնդիրն Ասիայի տարածքում բնակվող ռուսալեզու հանդիսականներին օգտագործման համար հարմար հարթակի, ինչպես նաեւ որակյալ եւ հանրաճանաչ հեռուստաալիքների տրամադրումն Է: RTVi-ի ընդհանուր ընդգրկումը 225 միլիոն մարդ Է: Հեռարձակող գործարկուների քանակն ավելի քան 200 Է ամբողջ աշխարհոււմ: Ալիքը տարբեր հարթակներով ներկայացված Է 66 երկրներում, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Բելառուսը, Հայաստանը, Եվրոպայի եւ Բալթիկայի, ԱՊՀ-ի երկրները եւ Ասիայի միացած երկրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am