Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագիր

ՄԱԿ-ում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պաշտոնապես Փարիզի համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարմանը կվերադառնա փետրվարի 19-ին: Հունվարի 20-ին այդ մասին ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հայտարարության մեջ, որը կատարում Է համաձայնագրի պայմանագրապահի պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փարիզի համաձայնագիրը Միացյալ Նահանգների համար ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 19-ին»,- նշված Է պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնում գտնվելու առաջին օրն ստորագրել Է հրամանագիր՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին վերադառնալու մասին: 2018 թվականին այդ պահին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը որոշել Էր դուրս գալ համաձայնագրից, որը, նրա կարծիքով, արգելակում Է ամերիկյան տնտեսության զարգացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am