Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը կայցելեն Սյունիքի մարզ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը կայցելեն Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կայցելեն Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու պատերազմից հետո առաջացած խնդիրներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում ես, պարոն Պապիկյանը, մի շարք փոխնախարարներ այցելելու ենք Սյունիք, որովհետև այնտեղ կան հարցեր արոտավայրերի, տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Սյունիքը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարությունը կընդունի տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ, որը ենթադրելու է նոր գործիքակազմ՝ հետպատերազմյան և հետքովիդյան տնտեսության վերականգնման համար

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am