Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն հայտարարել Է СНВ-III-ը երկարացնելու Բայդենի ձգտման մասին

ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն հայտարարել Է СНВ-III-ը երկարացնելու Բայդենի ձգտման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջո Բայդենի վարչակազմը փորձելու Է երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (СНВ-III): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը:

«Մենք ձգտելու ենք երկարացնել»,-ասել Է նա Սենատի լսումների ժամանակ՝ պատասխանելով այդ համաձայնագրի մասին հարցին: Բլինքինը նշել Է, որ Բայդենը պետք Է արագ կերպով զբաղվի այդ հարցի լուծմամբ, քանի որ համաձայնագրի գործողությունների ժամկետը լրանում Է արդեն այս տարվա փետրվարին: Նա կարծում Է, որ համաձայնագրի երկարացումը համապատասխանում Է ԱՄՆ-ի շահերին. «դա նվեր չԷ Մոսկվային»:

Բլինքինը պարզաբանել Է, որ СНВ-III-ը թույլ Է տալիս տեսչական ստուգումներ անցկացնել, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի միջուկային զինանոցի մասին: Պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն չի կարողացել պատասխանել ժամկետի վերաբերյալ հարցին, թե ԱՄՆ-ը որքան ժամանակով Է փորձում երկարացնել պայմանագիրը: Նրա խոսքով՝ դա կորոշի Բայդենը, երբ աշխատանքի ձեռնամուխ լինի Սպիտակ տանը: ԱՄՆ-ի պոտենցիալ պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի թեման ամերիկյան նոր վարչակազմի գերակայություններից մեկն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am