Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց

Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը 
վերանվանել է Արդարության փողոց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝  վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կիպրոսի Հայ դատի հանձնախմբից։

«Մեր Յանձնախումբը, առաջին անգամ ըլլալով, քննած էր փողոցի փոփոխութեան հարցը, իր 14 Յուլիս, 2020-ի նիստի ընթացքին, ուր նուազդացուցիչ համարած էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած դահիճին անունը պատիւի արժանացած է։

Աւելին, Կիպրոսի Խորհրդարանը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առթիւ, Ցեղասպանութեան ժխտումը քրէականացող օրինագիծ մը վաւերացուցած էր։ Այս որոշումը, իրավական հարթակ փոխադրած էր թուրք ցեղասպանին մեծարման հանգամանքը։

Այսօր, ուրախ ենք յայտարարելու, թէ մեր բոլորին բաղձանքը իրականացած է։ Մեր շնորհակալութիւնները Պաֆոսի Քաղաքապետ Պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որեւէ տատամսումի եւ երկմտանքի հաստատեց արդարութիւնը», ասվում է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am