Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացել են ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացել են ոստիկանների 
ձեռնարկած միջոցառումների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին են ներկայացել 28-ամյա Ժորա Վ.-ն և 31-ամյա Ռազմիկ Վ.-ն, որոնք հունվարի 14-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նրանք ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am