Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն վավերացրեց ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը փոխանցելու մասին ԱՊՀ կոնվենցիան

ԱԺ-ն վավերացրեց ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը 
փոխանցելու մասին ԱՊՀ կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնվենցիան վավաերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 87 «կողմ» ձայներ:

Կոնվենցիան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 11-ին ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև: Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am