Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
17:37, 18 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալինա Նիկողոսյանն այսօրվանից դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկողոսյանը գրել է ֆեյսբուքի իր էջում.
«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:
Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում: Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում: Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում