Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լավրովը մեկնաբանել Է Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժությունները

Լավրովը մեկնաբանել Է Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը՝ պաշտպանելով ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի սահմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբարում Է Ճապոնիայի հետ մեր հարաբերություններին, ապա մենք դրանք համարում ենք շատ բարի: Մշտապես եղել են Ռուսաստանի նախագահի եւ ճապոնիայի իր գործընկերների՝ վարչապետների բարեկամական կապեր, անձնական համակրանքներ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով 2020 թվականի ամփոփման շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա վստահություն Է հայտնել, որ Մոսկվան նաեւ վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ կհաստատի անձնական շփումներ:

«Իսկ եթե խոսենք տարածաշրջանում ռազմական իրադրության մասին, ապա, այո՛, մենք ՉԺՀ-ի հետ զբաղվում ենք համատեղ աշխատանքով, այդ թվում՝ զորավարժությունների տեսքով: Ռուս-չինական վարժանքները բնավ սկզբունքային նոր բան չեն, դրանք մի քանի անգամ անցկացվել են ե՛ւ ցամաքային տարբերակով, ե՛ւ ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության) ձեւաչափով, ե՛ւ երկկողմ ձեւաչափով:

Այժմ վարժանքները եղել են օդատիեզերական ուժերի գծով: Դրանք ուղղված չեն Ճապոնիայի դեմ, դրանք պարզապես կոչված են ապահովել ավիացիայի մարտական պատրաստությունը, որն ապահովում Է ՌԴ-ի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության» սահմանների անվտանգությունը»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am