Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայում երկու տոննայից ավելի կոկաին են առգրավել

Իսպանիայում երկու տոննայից ավելի կոկաին են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իրավապահ մարմինները կասեցրել են հանցավոր խմբավորման գործուներությունը, որն զբաղվում Էր թմրանյութերի խոշոր մատակարարումներով: Այդ մասին ասված Է երկրի ազգային ոստիկանության՝ հունվարի 18-ին տարածված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ ոստիկաններն առգրավել են ավելի քան երկու տոննա կոկաին:Գւրծողության ընթացքում ձերբակալվել Է 12 մարդ: Հետաքննությունը շարունակվել Է մեկ տարուց ավելի:

Իրավապահ մարմինների աշխատակիցները թմրանյութերը հայտնաբերել են այն բեռնարկղներից մեկում, որոնք Պարագվայից բերվել են Ալխեսիրասի նավահանգիստ (Անդալուսիայի Ինքնավար Մարզ): Կոկաինը թաքցված Է եղել թագավորություն ներկրված՝ 40 տոննա ածուխի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am