Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ինտեր»-ը կանվանափոխվի

«Ինտեր»-ը կանվանափոխվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ինտեր» (Ինտերնացիոնալ) ֆուտբոլային ակումբը կարող է փոփոխել թիմի անվանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլան քաղաքը ներկայացնող ակումբը, որի ամբողջական անվանումը «Ինտերնացիոնալ» է, այսուհետ կկոչվի «Ինտեր»: Ակումբի ղեկավարությունը մտադիր է նաև փոխել թիմի լոգոտիպը:

«Ինտեր»-ը հիմնադրվել է 1908 թվականին: Առաջին տիտղոսն ակումբը նվաճել է 1910 թվականին: Հանդես է գալիս «Սան Սիրո» մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազարից ավել հանդիսական: «Ինտերը» 18 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 7 անգամ երկրի գավաթակիր, 5 անգամ` Սուպերգավաթակիր, 3 անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am