Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նազելի Բաղդասարյանը խորհուրդ տվեց չշահարկել գերիների վերադարձի հարցը

Նազելի Բաղդասարյանը խորհուրդ տվեց չշահարկել գերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ընդդիմադիր խմբակցությունների իր գործընկերներին խորհուրդ տվեց չշահարկել Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղդասարյանն ասաց հունվարի 18-ին գումարված խորհրդարանի նիստի ընթացքում:

«Կարծում եմ, որ թեմաներ կան, որոնք չարժե շահարկել: Հասկանում եմ, որ գերիների զգայուն հարցը հիմա շատ մասսայական է դարձել, և կարելի անվերջ խոսել, շահարկել և այլն, բայց արդյոք այդ խոսելով մենք կարողանո՞ւմ ենք գործընթացին որևէ օգուտ տալ: Այս գիշեր ես և իմ գործընկերներն «Իմ քայլը» խմբակցությունից, վերադարձել ենք Արցախից, գնացել էինք մարդկանց լսելու ու աջակցելու: Գնացել էինք լսելու այն մարդկանց, որոնք այսօր ցավ ունեն՝ ոչ միայն գերեվարվածների, այլև անհայտ կորածների ծնողները: Խնդրում եմ, ծնողների անունից այդ թեմաներին անդրադառնալիս, օգտագործվող բառամթերքում լինել զգույշ»,- ասաց Բաղդասարյանը:

Ազգային ժողովի հունվարի 18-ին մեկնարկած նիստի սկզբում խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ այն հարցը, թե մինչ օրս պատշաճ լուծում տրված չէ գերիների վերադարձի հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am