Արցախ

Ռուսաստանյան խաղաղապահներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանյան խաղաղապահներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացվում են ամեն օր` կորոնավիրուսային վարակի եւ այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրված է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներով: Ախտահանումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով և քլոր պարունակող լուծույթներով:

Ախտահանումն իրականացվել է խաղաղապահների շտաբում, դիտակետերում եւ նրանց բնակության վայրերում:

Այսօրվա դրությամբ ախտահանվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում