Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատ»-ը և «Շիրակ»-ը ոչ-ոքի ավարտեցին ընկերական հանդիպումը

«Արարատ»-ը և «Շիրակ»-ը ոչ-ոքի ավարտեցին ընկերական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընկերական հանդիպում անցկացրեց Գյումրու «Շիրակի» հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սա Վարդան Բիչխաչյանի թիմի համար այս տարվա առաջին ընկերական հանդիպումն էր, որը կայացավ ձմեռային նախապատրաստական ծրագրի շրջանակում։

Հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերն «Արարատն» անցկացրեց երկու տարբեր կազմերով։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը Վարդան Արզոյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Մի քանի րոպե անց Արթուր Դանիելյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ 18-ամյա Սերոբ Գալստյանը։

Գոլից հետո Բիչախչյանի թիմը սկսեց ունենալ տարածքային և խաղային առավելություն։ Դրվագներից մեկի ժամանակ «Շիրակի» ֆուտբոլիստները տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Ուրոշ Նենադովիչի նկատմամբ։ Նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Նենադովիչի հարվածից հետո գյումրեցիներին փրկեց դարպասաձողը։

Հետագայում «Արարատը» չկարողացավ զարգացնել առավելությունը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1։1 հաշվով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am