Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհ Է դարձել 11 մարդ

Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհ Է դարձել 11 մարդ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում հունվարի 15-ի առավոտյան առնվազն 11 մարդ Է զոհվել եւ եւս յոթը վերքեր եւ վնասվածքներ ստացել Քառնաթաքայի հարավային նահագնում, երբ բեռնատարը բախվել Է մարդատար ավտոֆուրգոնին: Ինչպես հայտնել Է Hindustan Times թերթը, միջադեպը տեղի Է ունեցել Դհարվադի օկրուգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ զոհվածների մեծամասնությունը կանայք են: Նաեւ զոհվել Է ավտոֆուրգոնի վարորդը: Մի քանի տուժածների վիճակը ծանր Է:

Ոստիկանությունն սկսել Է միջադեպի հանգամանքների հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am